|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման եւ արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի եւ վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստների միջեւ:
Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում եւ արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի եւ հայտերի համաձայն: