|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տեղեկացնեմ, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչն ու դրանում պարունակվող փաստաբանական գաղտնիքը պահպանվեցին օրենքով սահմանված կարգով, բացառվեց որևէ միամտություն փաստաբանի համակարգչին։
Բոլորին շնորհակալություն»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանն այս պահին ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբանը հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաև նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, և փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: