|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«Այսօր Վահագն Դավթյանի ծննդյան օրն է: 1978 թվականի հենց այս օրն էր, Ֆելիքս Բախչինյանի հետ վերադառնում էինք Էջմիածնից: Հասանք Երևան: Ֆելիքսը հուշեց:
-Էսօր Վահագն Դավթյանի ծննդյան օրն է, չգնա՞նք շնորհավորենք: Տեսնելով, որ կամ ու կացի մեջ եմ, շարունակեց, -Վահագնը քեզ շատ է սիրում, գնանք...
Վահագնի տան դռաները միշտ էլ բաց են եղել հյուրերի առաջ, բայց նրա անունն արդեն բավական էր նրա սիրուն ու հարգանքին արժանանալը: Երևանում գեղարվեստական իրերի յուրահատուկ սալոն կար, մտանք Մեծ պոետին արժանի մի բան ընտրելու գրպաններիս համեմատ: Ֆելիքսը ծխամորճը ընտրեց, հետո քայլելով հասանք ծաղկավաճառներին:
-Քանի տարեկան է դառնում , -հարցրեց Ֆելիքսը:
-Ինչքան գիտեմ 1922-ի ծնունդ է:
Հաշվեց ու ծաղկավաճառին դիմելով ասաց:
- Հիսուն յոթ հատ մեխակ...
Ծաղկավաճառը ուրախությունից շփոթվեց:
-Էս երևի լավ, կարևոր տեղ եք տանում:
-Շատ լավ ու կարևոր տեղ,- ասացի ես:
.... Մինչև ուշ գիշեր մնացինք պոետի տանը, վաելելով առատ ու անկեղծ հյուրասիրությունն ու իմաստուն զրույցները, հիշողությունները...
Այսօր Վահագն Դավթյանը դարձավ 98 տարեկան...»: