|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ավստրալիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակման դեպքերի մտահոգիչ աճի պատճառով մեկուսացնում են Վիկտորիա նահանգը երկրի մնացած մասից. այս մասին հայտնում է AFP-ն:
Նշվում է՝ համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ երեքշաբթի կեսգիշերից կփակվի սահմանը Ավստրալիայի երկու ամենախիտ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի եւ Նոր Հարավային Ուելսի միջեւ, հայտնում են երկու պետությունների ներկայացուցիչները:
Երկուշաբթի Վիկտորիա նահանգում, որտեղ ավելի քան 6.6 միլիոն մարդ է բնակվում, կորոնավիրուսով վարակման ռեկորդային 127 նոր դեպք է գրանցվել, ինչն էլ պատճառ է դարձել Հարավային Ավստրալիայի հետ Վիկտորիայի սահմանը բացելու պլանների սառեցվելուն։