|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ում առաջիկայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին մասնակցելու է և հասկացնել տվել, որ չի հրաժարվի դրանից՝ չնայած ԶԼՄ-ներում հրապարակումներին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նա, մասնավորապես, նշել է.
«Խոսքն այն մասին է, որ մենք միշտ, որտեղ կա նման հնարավորություն, պետք է համատեղ աշխատենք: G7 և G20 ֆորմատները լավ հնարավորություն են դրա համար, անգամ երբ առկա է կարծիքների տարբերություն: Նա, ով հանդես է գալիս մուլտիլատերալիզմի օգտին, իսկ ես դա անում եմ, պարտավոր է ներդնել իր ավանդը»: