|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը գրում է.
««COVID-19» կոչվող այս չարաբաստիկ պատերազմը մեր ազգաբնակչությունից արդեն իսկ խլել է ավելի քան 500 կյանքեր, որը մեր պետության բնակչության ընդհանուր թվաքանակի հետ համեմատած բավականին մեծ թիվ է, ես կասեի՝ ողբերգության հասնող թիվ:
Ցավով եմ արձանագրում, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր պետության պատկան մարմինները մտածեն Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի հետևանքով նահատակված մեր հայրենակիցների հիշատակի /սգո/ օր հայտարարելու մասին:
Ցավակցում եմ այս պատերազմի դեմ պայքարի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հարազատներին, իսկ վարակակիրներին՝ մաղթում անհապաղ ապաքինում»։