կարևոր
2182 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-21 14:41
Քաղաքական

1995 թ․-ին մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազաններն ԱԱԾ խցում․ Գեղամ Մանուկյան

1995 թ․-ին մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազաններն ԱԱԾ խցում․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե «ընկեր մայորի¦ գաղտնալսման ներքո): Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան:

Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազաններն ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»: