|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1026-Ա որոշման N 2 Հավելվածի 4-րդ կետով`
1. Թվայնացման ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով՝ ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2. Սահմանել, որ աշխատանքային խմբի մեջ մտնող մարմնի ղեկավարի տեղակալը ի պաշտոնե տվյալ մարմնի գլխավոր տեղեկատվական համակարգողն (Chief Information Officer(CIO)) է։
Հավելվածն՝ սույն հղումով