|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ եւ անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու, Արցախի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումներում փոփոխություններ է արվել։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։
«Արցախի Հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով փոփոխություններ են կատարվել պարետի ապրիլի 13-ի N 1 որոշման (https://u.to/n31pGA) մեջ: Ըստ այդմ, Արցախի Հանրապետություն մուտք գործելու արգելքից բացառություն է արվում նաեւ պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում (https://u.to/p35pGA)»։