|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Իրանը մայիսի 27-ին բացել է «Բազարգան» սահմանային անցակետը, այն դեպքում, որ Իրաքը Շալամչի սահմանային կետը Իրանի Իսլամական հանրապետության հետ առևտրի համար նախատեսում է բացել հաջորդ շաբաթ:
Բասրայի իրաքյան մաքսային ներկայացուցիչ Ադնան Աբդուլլահը հայտարարել է, որ Շալամչի սահմանային անցակետը (Բասրայի նահանգ) կբացվի մեկ շաբաթից: Նա նշել է, որ որոշվել է սահմանային անցակետում սանիտարական կետ կառուցել բեռնատար մեքենաների ախտահանման համար:
Նա հույս է հայտնել, որ վիրուսի դեմ բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկվելու են հաջորդ շաբաթ, և Իրանի և Իրաքի միջև առևտուրը կվերադառնա նորմալ իրավիճակի:
Ըստ իրաքյան լրատվամիջոցների՝ Իրաքը նաև պատրաստվում է բացել Մեհրանի սահմանային անցումը: Թեև սահմանային անցակետերը փակ էին, Իրանը Իրաքից ապահովում էր անհրաժեշտ ապրանքները ծովային կապերով, ինչպես նաև Իրաքյան Քրդստանում գտնվող «Փարվիզ խան» սահմանային անցակետով:
Ներկայումս հարևան երկրների հետ Իրանի սահմանային 31 կետերից 17-ը բաց են և գործում են։