|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ սահմանը վերանա՝ հաշվի առնելով Երևանի հետ առկա լավ հարաբերությունները:Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալիռեզա Մոնադին՝ անդրադառնալով Ադրբեջանի զորաշարժերին, գրում է Region Monitor-ը:
«Հայաստան ևս ցանկանում է, որ այդ սահմանը գոյություն ունենա, ուստի այս առումով որևէ մեկը չի կարող թյուր կարծիք ունենալ: Այս խնդիրը մեզ համար ոչ թե երկրի, այլ գումարտակի մասշտաբով լուծելու հարց է»,- շարունակել է Ալիռեզա Մոնադին:
Իրանցի պատգամավորը նաև կոչ է արել Ադրբեջանի նախագահին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում չվտանգել սեփական ժողովրդի կյանքն ու անդորրը: