|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հինգշաբթի զորավարժություններ է սկսել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում՝ Իրաքի հետ սահմանին. հաղորդում է Tasnim-ը:
Մասնավորապես՝ «Մեծ մարգարե» զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ջոկատներն ու հրթիռային ուժերը:
Բրիգադային գեներալ, ԻՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը զորավարժությունների մեկնարկից առաջ ասել է, որ դրանք ուղղված են «զինված ուժերի վերջին ձեռքբերումների և նոր հնարավորությունների գնահատմանը»:
Associated Press-ն իր հերթին նշում է, որ Իրանը վերջին ամիսներին ավելացրել է զորավարժությունների քանակը: Հունվարին ԻՊԿ-ն վարժանքներ էր անցկացրել, որոնց ընթացքում բալիստիկ հրթիռ էին արձակել Հնդկական օվկիանոսում թիրախի ուղղությամբ: