|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ռազմածովային ուժերը չորեքշաբթի առավոտյան սկսել են զորավարժություններ Կասպից ծովում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fars գործակալությանը:
Զորավարժություններում ներգրավված են տարբեր տեսակի ռազմանավեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են Իրանի զինված ուժերի ռազմածովային ուժերի հատուկ գործողությունները:
Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության համապարփակ ուժեղացումը նշվել է որպես զորավարժությունների գլխավոր խնդիր: