|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Ամերիկացի գիտնականները եզրակացության են հանգել, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունն ամենաշատն ազդում է ոչ թե թոքերի, այլ էրիտրոցիտների վրա. ըստ Yerkir.am-ի` հայտնում է vz.ru-ն:
«Covid-19-ը թոքաբորբ կամ սուր շնչառական հիվանդություն չի առաջացնում: Մենք սխալ հիվանդություն ենք բուժում»,- համարում է ամերիկացի երիկամաբան Հանի Մուհֆուզը` մեկնաբանելով հետազոտության` ChemRxiv կայքում հրապարակված արդյունքները:
Նրա խոսքով` կորոնավիրուսի գլխավոր թիրախը էրիտրոցիտներն են, որոնք, ախտահարվելով, կորցնում են իրենց հիմնական գործառույթը` թթվածնի տեղափոխումը: Հենց այդ պատճառով կորոնավիրուսային հիվանդության ժամանակ ներքին օրգանները տառապում են թթվածնի պակասից:
Ապրիլին նաև չինացի գիտնականները հայտարարեցին, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ թոքերի բորբոքային գործընթացների սրացումը և «փայլատ ապակու» ի հայտ գալը հեմոգլոբինի վնասման հետևանք է: Հետագայում նրանց եզրակացությունը հաստատեցին նաև Իտալիայի բժիշկները: