|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Գազիանթեփում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ մի շարք հայտարարություններով է հանդես եկել:
Ըստ Demokrathaber-ի՝ Չավուշօղլուն հայտարարել է, թե իբր ԴԱԵՇ-ի գլխավոր թիրախը միշտ եղել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԴԱԵՇ-ի գաղափարախոսությունը վերացնելու հարցում Թուրքիան, Էրդողանը մեծ դեր են ունեցել, այդ իսկ պատճառով նրանց գլխավոր թիրախն են դարձել»,- ասել է թուրք պաշտոնյան:
Նշենք, որ Գազիանթեփում քրդական հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հարձակումը Էրդողանն ահաբեկչություն էր որակել: Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնողը ԴԱԵՇ-ի անդամ` 14-ամյա երեխա է: