|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի Հանրապետության նախկին եւ նորընտիր նախագահների հետ։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Անթիլիասի կայքէջից։
Բակո Սահակյանի հետ զրույցում անդրադարձ է եղել անցած տարիների ընթացքում Արցախի առավել հզորացման հարցում իրենց սերտ գործակցությանը։
Այնուհետեւ Արայիկ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։ Նորընտիր նախագահը հիշել է իր հաճախակի այցելությունները Անթիլիասի մայրավանք, ինչպես նաեւ հիշատակել Արցախի բարգավաճման գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նպաստը։