Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային կարևորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ՀՀ Նախագահի հետ խոսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրենց առաջիկա այցի մասին: