|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրահանձնաժողովը հնարավոր է պատժամիջոցներ կիրառի Գերմանիայի նկատմամբ ԵՄ օրենսդրությունը խախտելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Հնարավոր սահմանափակումների համար առիթ է դարձել գերմանական դատարանի որոշումն այն մասին, որ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից պետական պարտատոմսերի գնումը չի համապատասխանում Գերմանիայի օրենսդրությանը:
ԵԿԲ-ն տնտեսության վերականգնման նպատակով 2015 թվականին սկսել է եվրոյի գոտու պետական պարտատոմսերի գնման ծրագիրը: 2018-ին Եվրոպական դատարանը ԵԿԲ-ի գործողություններն օրինական է ճանաչել: 2020 թվականի մայիսին Գերմանիայի Կարլսրուե քաղաքի Դաշնային սահմանադրական դատարանը վճռել է, որ պետական պարտատոմսերի գնումը հակասում է Գերմանիայի օրենսդրությանը: Դատարանը պարզաբանել է, որ ԵԿԲ-ի որոշումների իրավաչափության ստուգման գործում Գերմանիայի կառավարությունն ու Բունդեսթագը ներգրավված չեն եղել:
Ներկայումս ԵԿԲ-ն պետք է եռամսյա ժամկետում հաստատի իր` պետական պարտատոմսերի գնման ծրագրի «համաչափությունը», այլապես Բունդեսբանկին կարգելվի մասնակցել դրան:
Ի դեպ, Դաշնային սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Գիգոլդը` «կանաչներից»: Նա խնդրել է Եվրահանձնաժողովին ` ստուգում իրականացնել: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը նրան պատասխանել է, որ գերմանական դատարանի որոշումը մանրամասն կուսումնասիրվի: