|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վաշինգտոնը նշաններ է տեսել, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը աջակցում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բայդենն ուղիղ զրուցել է Սի Ցզինպինի հետ, Ջեյք Սալիվանը՝ Յան Ցզեչիի հետ, իսկ Բլինքենը՝ արտգործնախարար Վան Իի հետ։
«Ես ինքս խոսել եմ մի չինացի պաշտոնյայի հետ: Մենք ուղղակիորեն ասացինք, որ նրանք տեսան, թե ինչ ենք արել պատժամիջոցների, Ռուսաստանի դեմ արտահանման վերահսկողության առումով, սա պետք է նրանց պատկերացում տա, թե ինչ կարող ենք անել, եթե Չինաստանն իսկապես նյութական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին։ Չինաստանն արդեն անում է այնպիսի բաներ, որոնք չեն բարելավում իրավիճակը: Պեկինը ձգտում է խաթարել հենց այն համակարգը, որից շահել է»,- ասել է Շերմանը: