Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Եվրահանձնաժողովը 180 մլն եվրո օգնություն է տրամադրում Սիրիայում ներքին տեղահանվածներին եւ Լիբանանում ու Հորդանանում սիրիացի փախստականներին. Այդ մասին, ըստ ТАСС-ի, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում:
Տրամադրված գումարից 41 միլիոն եվրոն կուղարկվի Սիրիա, 66 միլիոնը` Հորդանան, 73 միլիոնը` Լիբանան:
«Մենք պատարստ ենք եւ ձգտում ենք օգնություն տրամադրել սիրիացիներին եւ հարեւան երկրներին, որոնք ընդունում են սիրիացի փախստականներին: Փոփոխությունների ժամանակն է: Մենք վճռական ենք` մեր ներդրումն ունենալ այդ տարածաշրջանային ճգնաժամից դուրս գալու քաղաքական կայուն որոշում կայացնելու գործում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: