|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը: Բժիշկ, ով բազմաթիվ պրոթեզավորումներ է արել և դարձել առաջին հերթին վիրավոր զինվորների, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի վիրավոր հերոսների, ոչ միայն ամենավստահելի բժիշկն, այլև՝ հոգեբանն ու ընկերը:
Aysor.am-ը փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանից տեղեկացել է՝ Մկրտիչ Գինոսյանը մահացել է առավոտյան, իր աշխատավայրում:
«Առավոտյան սովորականի պես գնացել է պրոթեզարան, սուրճ է խմել: Ես դեռևս մանրամասների չեմ տիրապետում, ինձ զանգեցին, ասացին՝ ժամը 11-ի կողմերը վատ է զգացել, ջուր է ուզել: Շտապօգնություն են կանչել… Ծնկել է, մահացել… Չգիտեմ, երևի ինֆարկտ է եղել», - պատմել է Սարգիս Ստեփանյանը:
Մկրտիչ Գինոսյանը ծնվել է 1961 թվականին, օգոստոսի 13-ին կդառնար 59 տարեկան: