|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Նա թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր, որն աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:
Նշվում է, որ մեքենան բախվել է բեռնատարին: Բացի Թարըք Քեսեքչիից մահացել է մեքենայում գտնվող ևս 3 մարդ: