|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը հեշտ թիրախ են ներքին հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ինչպիսին «Պանցիրն» է: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետի տեղակալ Յուրի Մուրավկինը։
«Սա շատ հեշտ թիրախ է, շատ «համեղ պատառ» է «Պանցիր»-ների համար»,- ասել է նա:
Մուրավկինի խոսքով՝ «Բայրաքթար»-ն այնպիսի արագընթաց և զանգվածային բնութագրեր ունի, որ նույնիսկ «բավարար» գնահատման համար պատրաստված հաշվարկի համար դժվար չէ անօդաչու թռչող սարքը խոցել։
«Ամեն ինչում նրբությունները կարևոր են։ Եթե «Պանցիր»-ում մարտական հաշվարկ չկա, եթե հաշվարկը փողոցում է, եթե «Պանցիրը» մարտական ռեժիմում չէ, ապա սա ընդամենը հեռահար թիրախ է «Բայրաքթար»-ի վարժանքների համար»,- պարզաբանել է Մուրավկինը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե որոնք են «Սիրիայում և Լիբիայում անօդաչու թռչող սարքերի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման պատճառները»: