|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս պահին Բաղրամյան պողոտայում է նաև «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա պատմեց, թե ինչպես են երեկ իրեն ձերբակալել: Ըստ Գինոսյանի` իրեն ձերբակալողները կարմիր բերետավորներ են եղել: Ինքը ցույցի ժամանակ լսել է, թե ինչպես են իրեն կանչում` ընկեր Գինոսյան, ընկեր Գինոսյան, ձայնի ուղղությամբ առաջացել է ու տեսել, որ իրեն ծանոթ մեներգչուհիներից մեկն է օգնության կանչողը. նրան փորձում էին բերման ենթարկել: Այդ պահին Գինոսյանին ևս ձերբակալել են, թե` «սրան էլ կանդալեք»:
Ի դեպ, այդ ժամանակ իրավիճակը համեմատաբար խաղաղ է եղել ու ինչ-որ մեկին ձերբակալելու կարիք չկար: Գինոսյանը նշեց, որ կային նաև ոստիկանության բարեխիղճ աշխատողներ, սակայն իր նկատմամբ բռնություն կիրառողները պետք է պատասխանատվություն կրեն: