|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն 200 միլիոն յուան (28,57 միլիոն դոլար) է հատկացրել Հուբեյ նահանգում կորոնավիրուսով ծանր հիվանդներին բուժելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն կենտրոնական բյուջեից շտապ կարգով 200 մլն յուան է հատկացրել Խուանչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տունցզի բժշկական ինստիտուտի Տունցզի հիվանդանոցին` Հուբեյ նահանգի ազգային հիվանդանոցում ծանր հիվանդների համար բաժանմունք կառուցելու, մասնավորապես` ոչ ինվազիվ շնչառական սարքավորումներ, էլեկտրակարդիոմոնիտորներ և այլ կարևոր սարքավորումներ գնելու համար:
Չինաստանում փետրվարի 7-ի առավոտվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել Է 31,1 հազարը, 636 մարդ մահացել Է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել Է եւս 69 մարդ: