|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ Ուիսքոնսին նահանգում 1962 թվականից ի վեր արգելված է ձնագնդիկներով միմյանց հարվածելով խաղը։ Նահանգի Ուաուսաու քաղաքում այն արգելվել էր մարդկանց ծանր վնասվածքներ հասցվելու պառճառով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Guardian-ը:
Քաղաքի ոստիկանական բաժանմունքի պետ Թոդ Բիթընը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2017 թվականից ժողովուրդը բողոքում է այդ օրենքի դեմ և պահանջում վերացնել այն։ Ոստիկանապետը հայտնել է նաև, որ հաջորդ ամսվանից այդ օրենքը կվերացվի։
Ավելի վաղ ոստիկան Բիթընը և Ուաուսաուի քաղաքապետը տեսանյութ էին հրապարակել, որում երկուսով ձնագնդիկ էին խաղում, ինչը ազդակ է դարձել նման որոշում կայացնելու համար։