|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թեհրանի Հայ դատի յանձնախումբը շնորհաւորում է բոլորին՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 150 բանաձեւի ընդունման առիթով:
Այս կապակցութեամբ, մեր երախտագիտութեան եւ զօրակցութեան խօսքն ենք ուղղում ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի յանձնախմբերին եւ գրասենեակներին: Անշուշտ, պատմական այս յաջողութիւնը չէր կայանայ, եթէ չլինէր յիշեալ կառոյցների տարիների յամառ, հետեւողական եւ նւիրւած պայքարը: ԱՄՆ Սենատի կողմից թիւ 150 բանաձեւի ընդունումը կարեւոր եւ առանցքային նշանակութեան քայլ էր Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարի եւ պատմական արդարութեան վերականգնման վերջնական յաղթանակի կայացման գործում:
Այս յաջողութիւնն ինչ խօսք, աւելի պարտաւորեցնող է: Այն նոր հանգրւան է տեղափոխում դժւարին այս պայքարը, որն էլ ենթադրում է բոլորովին այլ մակարդակի աշխատանք, եւ յաւելեալ եռանդի ու ջանքերի ներդրում:
Վստահ ենք, որ աշխարհասփիւռ Հայ դատի գրասենեակները պատւով կը կատարեն իրենց այս բարդ առաքելութիւնը, հասնելով Հայ դատի քաղաքական նպատակների վերջնական իրականացմանը՝ արդարութեան լիարժէք վերականգնմանն ու ամբողջական հատուցմանը:
Թեհրանի Հայ դատի յանձնախումբ
14 դեկտեմբերի 2019