|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 26-ին, ժամը 04:12-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից:
Նշվում է՝ դեպքի վայր ժամանած փրկարարական խումբը ժամը 04:24-ին հայտարարել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:
Փրկարարները 4-րդ հարկի պատշգամբից դուրս են բերել Ռուզաննա Թ.-ին (ծնված 1957թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 06:01-ին:
Բնակարանն ամբողջությամբ այրվել է: