|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Ապրիլի 4-ին, ժամը 13:07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 07 US 223 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: