|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևանի փողոցում` «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում, բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 61 MM 600 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Բ.) և Lada Priora մակնիշի 35 CN 449 (վարորդ` 1993 թ. ծնված Վ. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: