|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ Աղավնո գյուղում համայնքապետ է ընտրվել ծնունդով Սիրիայի Կամիշլիից, Լիբանանից հայրենադարձված, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՅԴ աղբյուրները:
Դաշնակցությունը հաղթել է նաև Արցախի Աշան, Կաղարծի, Պառավաթումբ, Հացի, Ննգի, Դրախտիկ, Ավետարանոց, Ծոփաձոր, Քաշունիք և Գիշի, Չարեքտար, Նոր էրքեջ, Հավսաթաղ և մի շարք այլ համայնքներում։
Թաղավարդում հաղթել է ՀՅԴ պաշտպանած թեկնածուն։
Արդեն հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցած համայնքի ղեկավարի և ավագանու քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ դրանց` Ստեփանակերտում ձայների մեծամասնությունը ստացել է քաղաքապետի թեկնածու Դավիթ Սարգսյանը: Շրջկենտրոններում առավելության են հասել՝ Շուշիում` Արծվիկ Սարգսյանը, Ասկերանում` Սամվել Աղաջանյանը, Մարտունիում` Հայկ Սարգսյանը, Մարտակերտում` Միշա Գյուրջյանը, Հադրութում` Վահան Սավադյանը, Բերձորում` Նարեկ Ալեքսանյանը, Քարվաճառում` Սերգեյ Չիլինգարյանը:
Նախնական արդյունքներին ծանոթացեք այստեղ։