|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Արցախի անկախության տարեդարձի տոնակատարությունները անարձագանք չեն մնացել Ադրբեջանում։ Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված գործընթացը վտանգելու մեջ։ «Այս հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը շարժվում է մի ուղղությամբ, որը հեռացնում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց»,- համոզված է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Ադրբեջանի կողմից նման շեշտադրումներով հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների չգնալուն ուղղված քայլ, որը, սակայն, միակը չէ։ Փորձագետի խոսքով՝ մոտ օրերս «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում որպես իրենց հայրենիք։ Սա նմանատիպ թվով երրորդ ակցիան է»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։