|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը Yerkir.am-ի հետ զրուցում մանրամասներ ներկայացրեց երեկ Հալեպի արեւմտյան Ռաշիտին արվարձանում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության մասին: Նրա տեղեկացմամբ՝ այդ թաղամասում են գտնվում Հալեպի ամենաբանուկ շուկաները, երեկոյան ժամերին երթևեկությունն աշխուժանում է: Այդ իսկ պատճառով հրթիռակոծման հետևանով զոհված խաղաղ բնակիչների թիվն 8 է, կան շատ վիրավորներ, հրկիզվել են բնակարաններ, հասցվել է նյութական վնաս:
Ըստ մեր զրուցակցի` հակառակ այս ամենին, Հալեպում կյանքը բնականոն հունով շարունակվում է։
