|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պաղեստինի ժողովրդի ազգային շահերին հակասող ծրագրերը երբեք չեն իրականանա: Այս մասին ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական Բյուրոյի ղեկավարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Ըստ Շամխանիի՝ «Դարի գործարք» կոչվող ծրագրի իրագործման փորձերն ի սկզբանե ձախողման են դատապարտված: Նա վստահեցրել է, որ Պաղեստինի ժողովրդի ազգային շահերին հակասող գործընթացները պարտության են դատապարտված:
«Իրանի քաղաքական ուղեգիծը Պաղեստինի վերաբերյալ հստակ է ու անփոփոխ»,- հիշեցրել է Շամխանին՝ նշելով. «Այդ երկրի ժողովրդի ազգային շահերն ու դիմադրության շարժման վերջնական հաղթանակը համարվում են Իսլ. հեղափոխության հրամայականներից մեկը»: