|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ»-ը գրում է․ ««Լուսավոր Հայաստանը» վերջին շրջանում «կլասիկ» ընդդիմության դաշտից խիստ սահուն տեղափոխվել է «կլասիկ» իշխանամետության` «պապից ավելի կաթոլիկ» դաշտ։ Հատկապես ուշագրավ են այդ առումով ֆրակցիայի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ելույթները․ քաղաքական-փորձագիտական շրջանակներում պնդումներ կան, որ լուրջ տարաձայնություններ կան խմբակցությունում, մասնավորապես Էդմոն Մարուքյանի և Արման Բաբաջանյանի միջև։
Ավելին` կարծիք կա, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ֆրակցիան տրոհվի։ Այս իրավիճակի մասին հարցրինք ֆրակցիայի ակտիվ պատգամավորներից մեկին` Անի Սամսոնյանին։ «Փորձագիտական և կամ այլական տեսակետները ոչ մի աղերս չունեն իրականության հետ»։ Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ֆրակցիայի սահուն տեղափոխությունն իշխանության տեսակետների դաշտ։ «Չկա նման բան՝ կան տարբեր կարծիքներ, տեսակետներ լոկ»: Իսկ ինքներդ կիսո՞ւմ եք Արման Բաբաջանյանի տեսակետները։ «Կարող ենք կիսել, կարող ենք չկիսել. ֆրակցիայում ամեն բան նորմալ է, ֆրակցիան շարունակում է իր աշխատանքները»: Միաձույլ ու համերա՞շխ։ «Այո»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: