|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ աշխարհը խորտակվում է աղբի մեջ, իսկ թափոնների առաջացման տեմպերը միայն արագանում են. հայտնում է USA Today-ը` միաժամանակ ներկայացնելով աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանիշային ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Նշվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):
Ինչ վերաբերում է այլ երկրների, ապա բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ը (26 տոննա):