|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է տարեկան զեկույց տարբեր երկրներում մամուլի ազատության վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մամուլը շարունակում է բարդ կացության մեջ լինել: Ռուսաստանում և Ադրբեջանում բանտարկված են ամենաշատ թվով լրագրողներ և բլոգերներ: Ամենաբարդը հետաքննող լրագրողների վիճակն է. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Այս տարի Ադրբեջանը կազմակերպության կազմած ինդեքսում զբաղեցրել է 166-րդ տեղը: «Չբավարարվելով բազմակարծության ճնշմամբ` իշխանությունները դաժան պատերազմ են մղում ԶԼՄ-ներում մնացած քննադատների դեմ: Անկախ լրատվամիջոցները, ինչպիսիք են, օրինակ, «Զերկալո»-ն և «Ազատությունը», ճնշվել են տնտեսապես, իսկ «Ազատություն» ռադիակայանը ստիպողաբար է փակվել: Հիմնական անկախ կայքերը փակվել են: Փորձելով լռեցնել բոլորին, ովքեր դեռևս դիմադրություն են ցույց տալիս արտասահմանից, պետությունը հետապնդում է նրանց ընտանիքներին»,- գրված է զեկույցում: