|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աշխարհի առավել մեծ հաճախելիություն ունեցող թանգարանների վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Լուվրը (Փարիզ, Ֆրանսիա), որն անցյալ տարի ընդունել է ավելի քան 10 մլն մարդու: Այդ մասին հայտնել Է The Art Newspaper-ը:
Երկրորդ տեղում է Չինաստանի ազգային թանգարանը (Պեկին), երրորդում` Մետրոպոլիտեն թանգարանը (Նյու Յորք, ԱՄՆ):
Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանը եւ Թեյթ ժամանակակից պատկերասրահը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա):
Տասնյակում տեղ են գտել նաեւ Լոնդոնի ազգային պատկերասրահը, Արվեստների ազգային պատկերասրահը (Վաշինգտոն, ԱՄՆ), Էրմիտաժը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) եւ Վիկտորյայի ու Ալբերտի թանգարանը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։