|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Թուրքական դատարանը չի բավարարել իսլամացված հայերի թեմայով նկարահանված ‹‹Թաքցված խաչ›› ֆիլմի ռեժիսորի հայցը: Դատարանը ‹‹Յենի Աքիթ›› օրաթերթում հրապակված նյութը, որում ֆիլմի հեղինակները բացահայտ կերպով թիրախավորվել էին, համարել է ‹‹խոսքի ազատություն››: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Boldmedya.com լրատվական կայքէջը:
Ըստ աղբյուրի՝ հայցը քննվել է Դիարբեքիրի 4-րդ հաշտարար դատարանի կողմից: Դատարանը նշել է, որ թեև հրապարակման մեջ տեղ գտած որոշ նախադասություններ բավականին խիստ են ձևակերպված, սակայն այդ նյութը չի կարող անձնական հարձակում համարվել:
Հիշեցնենք, որ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Ալթան Սանջարը դատարան էր դիմել ‹‹Յենի Աքիթ›› օրաթերթում հրապակված այն լուրի համար, որում ֆիլմի հեղինակները որպես դավաճան էին պիտակավորվել:
Մելինե Անումյան
Akunq.net