|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Նանտեր քաղաքի դատարանի որոշումը, որն «անընդունելի» է որակում Ադրբեջանի՝ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լուսեթի և Լորան Ռիշարի, ինչպես նաև «Ֆրանս Թելեվիժըն»-ի դեմ հարուցած դատական հայցը:
Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ֆրանսիական արդարադատությունը հաստատում է, որ բռնատիրական պետությունը չի կարող ֆրանսիական հողի վրա հեղինակազրկությամբ զբաղվել:
«Ադրբեջանում բռնատիրություն է, և այդ մասին կարող ենք ոչ միայն ասել, այլև հայտարարել ու հաստատել՝ առանց ենթարկվելու պարոն Ալիևի բռնաճնշմանը»,- հայտարարել է Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանը: