|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ առաջատար լրատվականներից` Bloomberg-ի երկու թղթակցի վերաբերյալ անցյալ տարվա օգոստոս ամսին հրապարակված նորության պատճառով, որը ցույց էր տալիս թե ինչպես է թուրքական լիրայի կտրուկ անկումը ազդելու թուրքական բանկերի վրա, 2-5 տարի ազատազրկման պահանջով դատական գործ է բացվել. հաղորդում է BBC–ի թուրքական ծառայությունը:
Ըստ Bloomberg-ի` Բանկային ծառայությունների կարգավորման և ստուգման խորհրդի (Bankacılık Düzenleme ve Denetleme Kurumu - BDDK) բողոքի հիման վրա կազմված մեղադրականում նշված է, որ Քերիմ Քարաքայայի և Ֆերջան Յալընքըլըչի կողմից պատրաստված հոդվածը «Թուրքիայի տնտեսության կայունության թուլացման փորձ է»:
Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթը նշում է, որ «դատապարտում են լրատվական արժեք կրող դեպքերի վերաբերյալ արդար և ճիշտ լուրեր հաղորդող երկու թղթակիցներին ուղղված մեղադրանքները»:
Bloomberg-ը նաև նշում է, որ սոցցանցերում և այլ լրատվականներում Թուրքիայի տնտեսության կամ բանկերի քննադատությամբ հանդես եկած 36 հոգու նկատմամբ նույնպես հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ նախագահ Էրդողանը, հետաքննության վերաբերյալ արած հայտարարության մեջ նշել է, որ «փոխարժեքը բարձրացնել ցանկացողները դեռ թանկ են վճարելու»: