|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վանի հանրապետական գլխավոր դատախազությունը Դիարբեքիրից ընտրված` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սելիհա Այդենիզի նկատմամբ հետաքննություն է սկսել` ոստիկանի թևը կծելու մեղադրանք ներկայացնելով. հայտնում է evrensel.net կայքը:
«Անադոլու» գործակալության համաձայն` հետաքննությունը սկսվել է երեկ` փետրվարի 13-ին: Պատգամավորին մեղադրում են, որ Վանի Քյազիմ Քարաբեքիր պողոտայում իրականացվող ցույցի ժամանակ նա կծել է «Աջակցություն Լեյլա Գյուվենին» կարգախոսով վերնաշապիկը խլել փորձող ոստիկանի թևը: Դեպքից հետո ոստիկանին տասնօրյա արձակուրդ են տվել: