|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Մրցակցության խորհուրդը «Reklamcılık ve Pazarlama Ltd. Şti», «Google International LLC», «Google LLC», «Google Ireland Limited» և «Alphabet Inc.» կազմակերպությունների վերաբերյալ հետաքննության որոշում է կայացրել:
Ըստ Մրցակցության խորհրդի կայքում տեղ գտած հայտարարության` Google-ի որոնողական ծառայությունները շուկայում ունեցած գերիշխող դիրքը չարաշահել են և որոնողական ծառայություն մատուցող տեղական մրցակիցներին դուրս թողնել շուկայից:
Հետաքննության ժամանակ ձեռք բերված նյութերը բավարար համարելով` խորհուրդը, «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել վերոնշյալ կազմակերպությունների դեմ հետաքննություն սկսել. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: