|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Կողմերը քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Արտակ Բեգլարյանը նախագահ Սարգսյանին հարկիճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ մարդու իրավունքներին առնչվող որոշ ծրագրեր Արցախում ևս իրականացնելու հնարավորությունները: