|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 8-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն եւ հանդիպել միության նախագահ, Արցախի հերոս, ՊԲ գեներալ մայոր Սամվել Կարապետյանին ու միության աշխատակազմի ներկայացուցիչներին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել միության դերը Արցախյան ազատագրական պայքարում ավանդ ունեցող ազատամարտիկների համախմբման, նրանց գործունեության համակարգման եւ աջակցության գործում: Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ ազատամարտիկները կլինեն երկրի իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում: «Մենք հպարտ ենք, որ մեր շարքերում ունեցել ենք այնպիսի ազատամարտիկներ, ովքեր իրենց արյամբ են գծել երկրի սահմանը: Հավերժ փա՜ռք նրանց հիշատակին»,-նշել է ԱԺ նախագահը:
Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, շնորհավորելով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորական ողջ կազմին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների միության 2020թ-ի գործունեության ծրագիրը: Քննարկվել են ազատամարտիկների սոցիալական խնդիրներին եւ պետական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջնային հիմնախնդիրների շուրջ ծավալել ուսումնասիրություն եւ հնարավորինս սեղմ ժամկետներում առաջարկել լուծումներ: Անդրադարձ է կատարվել նաեւ օրենսդրական դաշտում փոփոխությունների անհրաժեշտությանը: