|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում մեկնարկում է Երդվյալ ազատամարտիկների միության առաջին համագումարը: Հրավիրված են ազատամարտիկներ Հայաստանի տարբեր մարզերից:
Yerkir.am-ի հետ զրույցում միության հիմնադիր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը նշեց, որ միությանն անդամագրվել են 5000-ից ավելի ազատամարտիկներ, սակայն համագումարին մասնակցելու մանդատ տրվել է 1780 ազատամարտիկի:
Մեր դիտարկմանը, թե մամուլում արդեն իսկ լուրեր կան, որ, օրինակ, Արարատի մարզից ազատամարտիկների տեղաշարժը Երեւան խոչընդոտվում է ճանապարհային ոստիկանների կողմից, Գեւորգյանն արձագանքեց, որ խնդիրն արդեն հարթված է: Նա նաեւ ասաց, որ համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Կգա, թե՝ ոչ, հայտնի չէ: Նշենք, որ հրավիրված են ՀՀ երեք նախագահները եւս:
Ազատամարտիկները Yerkir.am-ի հետ զրույցում շատ ոգևորված էին Երդվյալ ազատամարտիկների միության ստեղծմամբ՝ հավաստիացնելով, որ այն հզոր կառույց է դառնալու և, ինչպես նշեցին, «ռումբի պես պայթելու է»: