|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կոմպոզիտորների միության համագումարն այսօր շարունակվում է:Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ համագումարին ներկա է 82 կոմպոզիտոր, ինչը նշանակում է, որ քվորում կա:
Նիստի հենց սկզբում առաջացան տարաձայնություններ. երիտասարդ կոմպոզիտոր Հովհաննես Սարդարյանը, ով կոմպոզիտորների միության անդամ չէ, ցանկանում էր ելույթ ունենալ, սակայն նրան ձայն չտվեցին` պատճառաբանելով նրա՝ միության անդամ չլինելու հանգամանքը:
Թեեւ դահլիճում ներկա գտնվողների մեծամասնությունը կողմ էր, որ երիտասարդներն իրենց խոսքն ասեն, սակայն մյուսները շարունակում էին հակառակը պնդել: Արդյունքում որոշվեց, որ երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը կկարդա Հովհաննեսի ելույթի տեքստը:
«Եթե այսօր ձայն չտանք երիտասարդներին, տասը տարի հետո ի՞նչ ենք անելու: Հիշեք, որ դուք էլ եք երիտասարդ եղել»,- ասաց Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածու Արամ Սաթյանը: Նրա այս խոսքերից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին: