|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին հարցադրումներ է ուղղել Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ:
«Մենք հավաքել ենք նաև հրապարակային պարզաբանումները և Օրբելյանի հետ արդեն հասցրել քննարկել նրա իրավունքների երաշխավորման հետ կապված մի շարք հարցեր: Պարզաբանումներ ենք պահանջել, որ հասկանանք: Պաշտոնապես թող մեզ պարզաբանեն: Ինձ համար հրապարակային պարզաբանումն ի գիտություն է ընդունվում, բայց դա բավարար չէ, որ ես գնահատական տամ»,- նշեց ՄԻՊ-ը: