|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորանքում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,
Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար:
Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:
Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական վերահսկողությունն առաջնահերթություն են ժողովրդավարական յուրաքանչյուր պետության համար:
Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպաններին մաղթում եմ բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության»: