|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայաստանում վերջին տարիներին անասնագլխաքանակի հետևողական նվազումը բացասական է ազդել անասնաբույժների աշխատավարձի չափի վրա: Օրենքի համաձայն՝ անասնաբույժների վարձատրությունը գոյանում է անասնագլխաքանակից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ շատ անասնաբույժներ դժգոհել են ոչ միայն ցածր վարձատրությունից, այլև ահազանգում են, որ համապատասխան տրանսպորտ և դիզվառելիք չի տրամադրվում, որպեսզի կարողանան շրջել գյուղերով, մարդկանց տներով և պատվաստում անել:
Ավելին՝ նրանք ապահովված չեն անգամ հասարակ սառնարաններով, որպեսզի պահպանեն անասունների համար նախատեսված դեղորայքը: Անասնաբույժները խոստովանել են, որ շատ դեպքերում այդ դեղորայքը պահում են իրենց տան սառնարաններում. մի երևույթ, որն անթույլատրելի է:
Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, սակայն, մեզ հետ զրուցում հայտարարեց, թե անասնաբույժներին տրվել են արտահագուստներ, ավտոմատ ներարկիչներ, նաև 20 տոկոսով ավելացվել է աշխատավարձը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում